Սեռական շահագործումից, կանանց և անչափահասների նկատմամբ դաժան վերաբերմունքից, թրաֆիքինգից, սեռական կողմնորոշմամբ պայմանավորված բռնություններից պաշտպանելու ամենաշատ կոնվենցիաներն ու ներպետական օրենքներն ընդունվել և գործում են եվրոպական պետություններում: Սրան զուգահեռ` ամենաշատ այդպիսի արարքները տեղ են գտնում հենց այդ նույն եվրոպական պետություններում: Հետևաբար կոնվենցիաներն ու օրենքները չեն ամենաարդյունավետ այն միջոցները, որոնցով հնարավոր է պայքարել: Դեռ ավելին՝ ուսումնասիրությունները վկայում են, որ վիճակագրությամբ ամենաշատ դեպքերը տեղի են ունենում հենց այն պետություններում, որոնք օրենսդրական պայքարն ամենաթեժն են իրականացնում:

Հետևությունս հստակ է. մարդկային փոխհարաբերություններում առաջնահերթ են ազգային մտածողությունը, ազգային առանձնահատկությունները, առողջ ավանդույթների արժևորումը, դրա հիման վրա կազմակերպվող կրթությունը, դաստիարակությունը և դրանից հետո միայն՝ օրենսդրական կարգավորումները:

Դրա հակառակը, որի ականատեսն ենք վերջին ժամանակներում, ոչ միայն արդյունավետ չէ, այլ նաև վտանգավոր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել