Հայկ ջան, ընկեր ջան, մեր սիրելի ժողովրդավար ու իրավական պետությունում արգելվում է իրավախախտման, նույնիսկ հանցագործության համար գլուխ կտրեը։

Քաղաքապետն, իհարկե, չունի պատիժ նշանակելու լիազորություն, սակայն նույնիսկ դատարանը, որն ունի հանցանքի համար պատիժներ նշանակելու բացառիկ լիազորություն, չի կարող որեւէ մեկին դատապարտել գլուխը կտրելու։

Իհարկե, հասկանում եմ, որ պոպուլյար է պոպուլիզմը, որ հանրության մի հատվածի դուր է գալու գլուխ կտրելու խոստումները, բայց չի կարելի, պետք չի, սիրուն չի, պարզապես մի արա այդպես...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել