Արսեն ջան, կորոնավիրուսի վերաբերյալ քո գնահատականներին արդեն երկու ամիս է՝ ծանոթ ենք։ Հասցրել ենք նաեւ ծանոթանալ քո հայտնած կարծիքների անհեթեթ լինելուն, որոնք փաստվել են աշխարհի բազմաթիվ հեղինակավոր կառույցների ու մարդկանց կողմից հայտնված դիրքորոշումներով։

Հիմա դու կարծիք ես հայտնում դատական իշխանության մասին, դատարանի ակտի մասին, որից հաստատ ավելի քիչ ես հասկանում, քան կորոնավիրուսից։ Արսեն ջան, բժշկությունն, իհարկե, լուրջ մասնագիտություն է, բայց դեռ փորձիր դրանում հաջողություն բերել, հետո նոր կփորձես իրավագիտությունից ու դատական ակտերից խոսել։

Արսեն, պատկերացնո՞ւմ ես, թե ինչեր կխոսեիր իրավապահ մարմինների ու դատարանների մասին, եթե քաղաքական պատճառներով ու անհեթեթ մեղադրանքով 22 օր անցկացնեիր բանտում։

Արսեն ջան, դու էլ ինձ այսպես քննադատի, եթե խոսեմ կորոնավիրուսի կանխարգելման քո պրոֆեսիոնալ գործունեությունից։

Մի արա, պարզապես զսպիր քեզ, ինչպես ես եմ հիմա ինձ զսպում ու գնահատական չեմ տալիս քո ղեկավարած նախարարության գործունեությանը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել