Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Մինչ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի աշխատակիցները պայքարում էին երեխայի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, արդեն նշված ԲԿ-ում հետազոտման արդյունքում պարզվել է, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ։
Վեդու ոստիկանները պարզել են, որ նա Արարատի մարզի բնակիչ 14-ամյա Սիսակ Ա.-ն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ հունիսի 6-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում տղան իրենց տան բակում իրենց պատկանող օդաճնշիչ հրացանով բակում առկա ծառին է կրակել, և գնդակը հետադարձ է կատարել ու դիպչել Սիսակ Ա.-ի կրծքավանդակին։
Դեպքի փաստով ոստիկանության Վեդիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



