Քաղաքական դաշտում նախաձեռնությունը պահելու և ավտորիտար բնույթի որոշումներ կայացնելու շրջանակում նոր գործեր կարվեցին ՀՀԿ-ական Տիգրան Վարդանյանի և քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի դեմ։
Տ. Վարդանյանը երկար ժամանակ է՝ երկրում չէ, իսկ Ալենի նկատմամբ դատարանի (հասկանալ՝ իշխանության) որոշումը, պարզ լեզվով ասած, հանրային խոսքի ու քաղաքական հավաքներին մասնակցության արգելք է։
Ի դեպ, առավոտյան էլ իրավապահները նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի տուն էին ներխուժել. մի գործ էլ այնտեղ են «քչփորում»։
Իշխանությանը մի քայլ է մնացել՝ ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու և ազատ հավաքներն արգելելու համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0KgPCj3VhxF4VAvKGDpegxg8jBKyiSyWn4jXHYMdL34eXyDwbN4nwa4DbWQkuZUGKl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



