Գործող իշխանությունը մանդատ չի ստացել Սահմանադրություն փոխվելու, Հայ Առաքելական եկեղեցու գործունեությանը միջամտելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու: Այս մասին ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Սա շատ վատ ընտրություն էր: Անում են այնպիսի բաներ, որ վերընտրվեն և չեն էլ թաքցնում, քանի որ վերընտրվելու դեպքում անպատժելի են: Իշխանությունները 50 տոկոսի շեմը չեն հաղթահարել: Սա նշանակում է, որ ժողովորդը այս իշխանություններին մանդատ չի տվել: Խորը համոզմունք ունեմ, որ ընտրության այս թվերը չեն արտահայտում մեր ժողովրդի իսկական ցանկությունները:

Միանշանակ չունեն մանդատ Սահմանադրություն փոխվելու, Հայ Առաքելական եկեղեցու գործունեությանը միջամտելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել