Դամասկոսի քրիստոնեական Բաբ Աշ-Շարքի թաղամասի շրջակայքում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին գրում է սիրիական Al-Watan թերթը՝ հղում անելով սեփական թղթակցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ընդհատակյա ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով մեկ սակրավոր է զոհվել, ևս մի քանիսը ստացել են վնասվածքներ:

«Տեղափոխման ժամանակ սարքը պայթել է սակրավորների խմբի մոտ, ինչը հանգեցրել է մասնագետներից մեկի մահվան և ևս մի քանիսի վիրավորմանը»,- տեղեկացնում է պարբերականը։

Թերթի տվյալներով՝ ինժեներական ստորաբաժանումները հայտնաբերել էին Բաբ Շարքիի բնակելի թաղամասի մոտակայքում տեղադրված պայթուցիկ սարքը, ինչից հետո անցել էին դրա դուրսբերման ու անվտանգ վայր տեղափոխման աշխատանքներին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել