Կրակոցների արդյունքում էլ պարզվել է, որ տուժածներ չկան։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալ, 21-ամյա Երևանի բնակիչ Նվեր Ա․-ն, ինքնաձիգով ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղ դեպքի փաստով «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ մայիսի 16-ին, հերթական կրակոցներն էին տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում տեղեկություններ էր ստացվել, որ Փարպեցի փողոցում վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ հնչել էին կրակոցներ։
Ինչպես հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր էին ժամանել Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները։
Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին և այս պահին ոստիկանները պարզում էին՝ արդյոք ծեծկռտուք-կրակոցի հետևանքով տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ կան, թե ոչ։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել էր ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2026/05/17/1305501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



