Իրանում հակամարտության 60 օրվա ընթացքում Եվրամիության երկրների ծախսերը հանածո վառելիքի ներկրման համար աճել են ավելի քան 27 միլիարդ եվրոյով: Այս մասին հայտնել է Եվրախորհրդարանի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Հակամարտության ընդամենը 60 օրվա ընթացքում հանածո վառելիքի ներկրման մեր ծախսերն աճել են ավելի քան 27 միլիարդ եվրոյով՝ առանց էներգիայի որևէ լրացուցիչ միավորի ավելացման»,- ասել է նա:

Ֆոն դեր Լայենը հավելել է, որ այս հակամարտության հետևանքները կարող են զգացվել ամիսներ կամ նույնիսկ տարիներ շարունակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել