Կեսգիշերն անց shamshyan.com-ը հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին Հալաբյան փողոցում դանակահարել են:
Նշվում է, որ դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև դանակահարվածի ինքնությունը, ով, ըստ նախնական տեղեկությունների, տեղափոխվել է հիվանդանոց:
Թե որն է եղել պատճառը և ով է դանակահարել ավտոբուսի վարորդին, դա նույնպես պարզվում է:
Նյութի աղբյուր՝ https://t.me/shamshyan_com/44831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



