Կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանից չորրորդ կարգի հացահատիկ եւ դիզվառելիք ներկրելուն զուգահեռ, բանակցություններ, աշխատանքներ են տարվում նաեւ շաքարավազի ներկրման հարցերով։ Մեզ ասացին, որ այդ հարցում եւս շահագրգռություն է ցուցաբերում ներկա իշխանությունների սրտի օլիգարխը` շաքարավազի ներկրման մոնոպոլիստ Սամվել Ալեքսանյանը, եւ մոտ ապագայում նրա այս մի երազանքն էլ, ըստ էության, իրականություն կդառնա։ Հիշեցնենք, որ Ադրբեջանից հացահատիկ ներմուծող ընկերությունը Սամվել Ալեքսանյանին է պատկանում, իսկ բենզին ներմուծողների թվում գործարարի կնոջ՝ Շողերինայի եղբոր ընկերությունն է՝ Սամվել Մկրտչյանին պատկանող «Շիշա ուորլդ»-ը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել