«Շտապբուժօգնության ՓԲԸ» տնօրենի տեղակալ Հարությունյան Հարությունը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:
«Սա պարզապես լուսանկար չէ։
Սա ծառայություն է, կոչում է, լուռ հերոսություն է։
Ձյան ու սառնամանիքի մեջ, երբ շատերը շտապում են տաք տեղ գտնել, նա ծնկի է իջել ձյան մեջ`մեկ նպատակի համար. փրկել կյանք...
Երիտասարդ է, բայց հայացքի մեջ պատասխանատվություն, ցավ, հոգատարություն և անսահման նվիրում կա:
Այս հայացքը պատմում է վայրկյանների արժեքի, մարդկային վախի ու հույսի մասին…
Այս ամենը միայն մեկ մարդու մասին չէ։
Այն արտացոլում է Երևանի «Շտապբուժօգնության» ողջ համակարգի առօրյան՝ մշտական պատրաստվածություն, արագ արձագանք և քաղաքացիներին ծառայելու պատրաստակամություն ցանկացած պայմաններում։
Խոնարհումս քեզ և քո նման բոլոր բուժաշխատողներին։
Դուք մեր քաղաքի իրական ուժն եք։
1-03 Yerevan Ambulance «Շտապբուժօգնություն» ՓԲԸ»
Возможно, это изображение автомобиль и текст
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել