Պարզվում է, իշխանությունը պետական ծառայողներին պարտադրում է ոչ միայն ժողովների, միջոցառումների ներկայանալ, ինչպես նոյեմբերի 22-ին՝ ՄՀՀ-ում պետական ծառայողների համաժողովին, այլեւ՝ մեկ մարդու նման խնջույքների մասնակցել։ Մենք տեղեկացանք, որ ՏԿԵ նախարարության աշխատակիցներին հորդորել են անպայման մասնակցել տարեվերջյան հավաքույթին, որը, ի դեպ, կազմակերպվում է աշխատակիցների հաշվին։ Խնջույքը նախատեսված է դեկտեմբերի 29-ին՝ «Բերգամո» ռեստորանում, յուրաքանչյուրը 25 հազարական դրամ է մուծվել այդ պարտադրված կորպորատիվի համար։ Մեզ ասացին, որ գրեթե բոլոր գերատեսչություններն էլ տարեվերջյան խնջույքներ են կազմակերպում, որ ցույց տան, թե պետական ծառայողներն իշխանությունների հետ են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել