Նախ՝ արձանագրենք, որ Հիքմեթը բարձրաձայնել է Իլհամի գլխավոր վախը. թուրքերը վախենում են, որ Հայաստանի ստորացումներին կարող է մի օր վերջ դրվել: Նրանք հասկանում են, որ Նիկոլն այսօր երկրի ներսում նույնացվում է Էնվերի հետ, ինչը նշանակում է, որ եթե Հայաստանում իշխանություն փոխվի, ապա Ադրբեջանը կարող է բախվել այնպիսի խնդիրների, որոնց հետ համեմատած՝ 90-ականները կարող են երանություն թվալ:
Նիկոլը, անկասկած, լսում ու հնազանդվում է հիքմեթներին, ինչի գործնական դրսևորումն այն է, ինչ որ երկրի ներսոմ հենց հիմա կատարվում է. եկեղեցու նկատմամբ հալածանքները, ընդդիմադիրների հանդեպ տեռորը և վերջապես Աննայի կրթարշավը հետևանք են թուրքերի կողմից իջեցված պատվերի: Ահա թե ինչպես է Նիկոլը հայ հանրությանը պատարստում խաղաղության մի դեպքում, երբ Իլհամն իր երկրի ներսում Սևանը «Գյոյչա», Սյունքին էլ «Արևմտյան Զանգեզուր» դարձնելու օրակարգն է առաջ տանում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4969
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



