Աթենք մսամթերքի ղեկավար կազմի հետ այլևս ցանկություն էլ չկա զրուցելու
Բազմաթիվ անգամներ դիտողություն եմ արել, բայց պատկան մարմիններին չեմ դիմել, մարդկայնորեն եմ մոտեցել, որ չտուգանվեն (չնայած երևի թե անպատժելիության մեջ վստահ են, որ նույն ոճով շարունակում են):
Բազմիցս ներկայացվել է իրենց, թե որ ձեռնոցներով պետք է սպասարկում հաճախորդին։ Բայց հավաստիացնում են շտկելու մասին, անում` հակառակը։
Մեկ ձեռնոցով կպնել և երշիկի արտաքին մակերեսին, և նոր կտրատվող երշիկի արդեն ուտելու ենթակա հատվածին (այսինքն` չլվացվող, չեփվող, չմշակվող մասն է դա) չի կարելի։
Առավելևս անթույլատրելի է, երբ այդ նույն ձեռնոցով դակում են կշեռքի չեկը, ձեռք տալիս հարակից բոլոր մակերեսներին, ու երբ ասում ես աշխատողին, որ հաջորդ երշիկը կտրատելիս անհրաժեշտ է նոր զույգ ձեռնոց հագնել, կլորացած աչքերով արձագանքում է, թե ինչ տարօրինակ բաներ եք ասում, համ էլ մեզ այդքան չեն էլ տրամադրում։
Ստացվում է, որ տարրական հիգիենայի կանոնները խախտելու համար ես պետք է ամեն անգամ վիճաբանության մեջ լինեմ, Դավթաշենի մասնաճյուղի հետ մասնավորապես։
Սառնարանի սառեցված ապրանքների ժամկետներն էլ կամ չկան, կամ սխալ տեղում են դաջված։
Աղբի դույլը հակաէսթետիկ ու լցված վիճակում` կտրտվող երշիկի հարևանությամբ էր։ Սեղաններն էլ կեղտոտ, թափթփված։
Դիտողություններին արձագանքը` կոպիտ։
Տպագրություն է, որ ոչ պատասխանատու անձ ունեն, ոչ էլ` վերահսկող։
Ու սա գրեթե համատարած պատկեր է։
Սննդի անվտանգության տեսչություն երբ եք վերջին անգամ ձեռնոցների որակի և կիրառման ստուգայց արել
Կխնդրեի սա ընդունել որպես պաշտոնական բողոք «Առողջություն և առողջապահություն» ՀԿ նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու Լիլիթ Սեյրանի Կուջոյանից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groups/anvtangsnund/permalink/2339234589923378/?mibextid=wwXIfr&rdid=lRIad00ETYbUrpj0#
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



