Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Եղվարդի խճուղում բախվել են 42-ամյա Կարեն Ա․-ի վարած «Kia Optima» մակնիշի, 24-ամյա Գոռ Ն․-ի վարած «Opel Combo» մակնիշի և 38-ամյա Իրինա Հ․-ի վարած «Kia Cerato» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել