Շինաշխատանքներն արդեն սկսվել են, պարզվում է` վերելակը կառուցվում է ԱԺ-ում վերջերս հիմնված սրճարանի տարածքում, հավանաբար՝ որպեսզի ԱԺ նախագահությունն ու օրենսդիրները նեղություն չքաշեն երկար քայլելու եւ դահլիճից վիտրաժային վերելակով` տեսարանը վայելելով, սահուն իջնեն սրճարան, ճանապարհին չհանդիպելով անցանկալի անձանց՝ լրագրողներին։ Բանն այն է, որ այդ սրճարանից ավելի հաճախ ՔՊ-ականներն են օգտվում, երբեմն՝ նրանց փորձագետներն ու օգնականները։ «Հեղափոխականներն» այնքան են զարգացել, որ հարկ չեն համարում երկու քայլ ավել անել եւ բյուջեն ծախսում են՝ իրենց կյանքն ավելի հարմարավետ դարձնելու համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/0ec7e0e999f506b0f7c399e42e71736b
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել