ՀՀ վարչապետն Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում: Մարզահամերգային համալիրում ընթացող այս միջոցառմանը լրագրողների մուտքը փակ է: Համաժողովին մասնակցում են տարբեր նախարարությունների և պետական հիմնարկների աշխատակիցներ:

Դատելով Փաշինյանի թիմակից, ՔՊ-ական պատգամավոր, խորհրդարանի Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի տարածած կարճ տեսանյութից, վարչապետը պետական ծառայողների առջև ունեցած ելույթում խոսել է միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքի և նաև նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին:

«Սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման հնարավորությունները, պաշտպանական տեխնոլոգիաների հասանելիությունը ավելացվում է անգամներով։ 

Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ», - համաժողովում ասել է Փաշինյանը:

Համաժողովին մասնակցող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը լրագրողներին տեղեկացրեց, որ վարչապետի ելույթից հետո նախատեսված է պանելային քննարկում: Մեսրոպյանի խոսքով՝ միջոցառմանը մասնակցում են նաև փոխվարչապետերն ու երկրի նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել