«Սամվել Կարապետյանի քրեական վարույթով ներգրավված 53 քննիչի կազմը ոչ միայն անհամաչափ է Հայաստանի ներսում, այլ աննախադեպ՝ միջազգային քրեական դատավարության չափանիշներով։ Միջազգային պրակտիկայում անգամ ամենածանր և գլոբալ հնչեղություն ունեցող գործերը չեն վարում նման մաշտաբի քննչական անձնակազմով։
Նյու-Յորքի «9/11» ահաբեկչության քրեական գործը քննում էր մոտ 25–30 քննիչ․ Փարիզի «Չարլի Էբդո»-ի և 2015 թվականի նոյեմբերի ահաբեկչությունների գործերով աշխատում էր շուրջ 20–30 քննիչ։ Իտալիայի մաֆիայի դեմ ամենախոշոր՝ «Մաքսի-պրոցեսի» քննությանը մասնակցում էր մոտ 30 քննիչ։
Այս ֆոնին մեկ անձի վերաբերյալ հարուցված գործով 53 քննիչի ներգրավումը ոչ թե քննության արդյունավետության ցուցանիշ է, այլ իրավական գործընթացի չափազանցում և վարչական ռեսուրսների ցուցադրական մոբիլիզացիա, որն ակնհայտորեն դուրս է մասնագիտական տրամաբանության ու միջազգային չափանիշների շրջանակից»։
Փաստաբան Էդուարդ Հովհաննիսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



