Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 3,5 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 41-ամյա Ալբերտ Գ.-ի վարած «Opel Astra» մակնիշի և 21-ամյա Գեղամ Վ.-ի վարած «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երկու ավտոմեքենաների վարորդներն էլ նույն գյուղից են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել