Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա է խուլիգանության հոդվածով վարույթ հարուցվել Վազգեն Սաղաթելանի ու Նարեկ Սամսոնյանի դեմ, այն առնչվում է նոյեմբերի 10-ին եթեր հեռարձակված «Իմնեմնիմիին»։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա մի դրվագ է նշել, որ նոյեմբերի 7-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հարցազրույցից հետո, Ալեն Սիմոնյանը Սամսոնյանին և Սաղաթելյանին անվանել է «շան տղերք»։

«Նոյեմբերի 10-ի իրենց եթերում Վազգենն անդրադառնում է այդ խոսքերին ու կոշտ ձևով, Նարեկն արձագանքում է, բայց չի հայհոյում։ Որտե՞ղ է այստեղ խուլիգանությունը։ Մարդկանց անվանում են «շան տղերք», ու դա խուլիգանություն չէ, իսկ դրան պատասխանելը խուլիգանությո՞ւն է»,-ասում է փաստաբանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել