Աաաաա, չկա սենց բան, ես Վիեննայում եմ, էրեկ քարտովս ահագին առևտուր եմ արել, էսօր բացել եմ, որ հաշիվս նայեմ, ընթացիկից քարտային ուղարկեմ, տեսնեմ էսօրվա ամսաթվով առևտուր ա արված քարտիցս ու քանի որ, մի քանի օր առաջ իրոք մետրոնոմից գիրոս էի առել հավատացի, իսկ դե սիթին էլ չեմ ասում, որովհետև ամեն օր սուպերմարկետ եմ մտնում, մտածեցի Եվրոպայում եմ դե, երևի ուշ ա էրևում, էն էլ ինչ պարզվում ա, հերթական մախինացիան ա, քարտիցդ քո արած առևտրի չափով գումար ա քաշում, որ մտքովդ չանցնի, որ դա քո արած առևտուրը չի:
Inecobank CJSC ի՜նչ ամոթ աաաաաաա....
Ժողովուրդ, ստուգեք ձեր հաշիվները

սա էլ ամսի յոթի առևտուրս, կրկնակի ա էրևում ու բալանսիցս էլ պակասել ա

ժողովուրդ, եթե ստուգած չլինեի, կյանքում չէի գրի էստեղ, ինձ թվաց ուշ ա ցույց տվել ուղղակի,հետո մտա ՖԲ տեսա ընկերներիցս մեկն էլ ա նույն խնդրի մասին գրել, հետո ստուգեցի օրերը, ինչպես նաև բալանսը տեսա, որ լուրջ խնդիր ա փաստորեն։
Ու պատկերացնում եք, քանի քանի անգամներ կարան էդպիսի բաներ արած լինեն, որ չենք էլ նկատել, փոքր փողեր են քաշում, չես էլ նկատում ընդհանուր առևտրի մեջ:
Մի ժամանակ հնդիկ խակերների մասին էին տենց ասում,որ փոքր թվեր են քաշում միլլիոններով
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/diana.mnatsakanyan/posts/pfbid02Sq9mGMEJGyjE9oWVRYqZQnSrBFMqcRm6YVjdF69Wg6sABh34Yze1wWBW8HMN1q2Rl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



