Բանակցային գործընթացում մաքսիմալիստական գիծ բռնելու մասին ոչ միայն Սերժ Սարգսյանն է փաստերով խոսում, այլ այդ մասին, որպես բանակցային գործընթացի տապալման և պատերազմի բերելու հանգամանք ակնարկեց պատերազմի ժամանակ Փաշինյանի կառավարության առանցքային անդամ Դավիթ Տոնոյանը:
Ինչպե՞ս է ստացվում, որ փաստերն ու վկաները խոսում են իշխանության` արտաքին քաղաքական օրակարգի տապալման մասին, իսկ Փաշինյանը անարդյունք փորձում համոզել, որ իր միակ սխալը «հանրությանը ճշմարտություն» չասելն է եղել:
Ի վերջո, եթե շտանգեն չէիր կարողանալու բարձրացնել, ինչի մարդկանց խաբեցիք, եկաք Արցախի ինքնորոշման դրոշակով, իսկ հետո պարզվեց, որ իրականում ձեր պատկերացումներով Արցախն Ադրբեջան էր և դուք հենց այդ ծրագրով էլ շարժվում եք:
Ձեր տապալումները հերթով բերեցին Արցախի ադրբեջանացմանը, ՀՀ-ի խոցելիությանն ու Ադրբեջանի թելադրող դիրք ձեռք բերելուն, որի հոտևանքները հասարակությունը դեռ երկար է ճաշակելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/story.php?story_fbid=25144705375168310&id=100001665835935&mibextid=wwXIfr&rdid=M55HnVjtPG3YRlHY#
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



