Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Հիվանդանոց են մեկնել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի և գումարտակի հրամանաատրի տեղակալ Իգոր Ղազարյանի գլխավորությամբ։
Արդեն տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և հիվանդանոց տեղափոխվածներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 11-ամյա Ա․ Մ․-ն, 14-ամյա Ա․ Մ․-ն, 15-ամյա Ա․ Մ․-ն և 15-ամյա Տ․ Ջ․-ն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ վերջիններս հոկտեմբերի 15-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, թունավորվել են մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 32-ամյա Նարեկ Մ․-ի տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից։
Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/10/19/1293208
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



