Տաջիկստանում տեղակայված ռուսական 201-րդ ռազմաբազան հանրապետության և ողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավորներից մեկն է: Այս մասին ռուս-տաջիկական բանակցությունների արդյունքներով հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Տաջիկստանում և ողջ տարածաշրջանում անվտանգության երաշխավորն է նաև հանրապետությունում տեղակայված 201-րդ ռուսական ռազմաբազան»,-ասել է ՌԴ նախագահը:
Նա նշել է, որ Ռուսաստանը ավանդաբար զգալի ներդրում է ունենում Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում։ «Ընդ որում, մենք ակտիվորեն համագործակցում ենք տաջիկ գործընկերների հետ՝ զարգացնելով պաշտպանական, ռազմատեխնիկական, հակաահաբեկչական և հակաթմրանյութային համագործակցությունը»,-ասել Է Պուտինը:
ՌԴ նախագահը հավելել է, որ Մոսկվան միշտ պատրաստ է Դուշանբեի հետ համագործակցության ընդլայնմանը:



