Հայտարարելով, որ գիրք կարդալիս երկոխսության մեջ է մտնում հերոսների հետ՝ Նիկոլը, որ պնդել է, թե ուսումնասիրել է հայոց պատմությունը, հռետորական հարց է բարձրացրել.«Ես ասում եմ՝ պատմական Հայաստան, դե կարդում եմ էդ հատորյակները, չէ՞, ասում եմ՝ ես Հայատանի վարչապետն եմ, դու ինձ ի՞նչ ունես ասելու»:

Իր այս հարցադրմամբ Նիկոլը հերթական անգամ փորձել է նսեմացնել թե՛ պատմական Հայաստանի դերը, թե՛ պատմության այն դասերը, որ կարելի է քաղել՝ ընթերցելով հայոց պատմությունը: Նիկոլը փաստացի փորձել է սահմանափակել հայության պատմական գիտակցությունը միայն ՀՀ ներկայիս սահմաններով՝ անտեսելով հազարամյակների պատմական ժառանգությունը։

Ինչպես հայտնի է, Թուրքիան և Ադրբեջանը մշտապես պնդել են, որ հայերը պետք է հրաժարվեն պատմական պահանջներից և կենտրոնանան միայն «իրական», այսինքն՝ ներկայիս Հայաստանի վրա։ Փաշինյանի հարցադրման խորքում հենց այս մոտեցումն է ընկած:

Մինչդեռ Հայաստանի համար կենսական է, որ պետությունն ամրապնդի պատմական հիշողությունը, քաջալերի ժողովրդին՝ դասեր քաղելու սեփական պատմութունից՝ սխալներ թույլ չտալու համար: Բայց Նիկոլի ամբողջ պայքարը հենց սրա դեմ է, քանի որ հիշողություն ու տրամաբանություն ունեցող հասարակությանը Նիկոլը չի կարողանալու խաբելով կառավարել, իսկ նրա իշխանությունը կարող է շատ արագ փլուզվել: Հետևաբար՝ պայքարելով պատմական հիշողության դեմ՝ Նիկոլը պայքարում է իր աթոռի համար՝ բացի այն, որ կատարում է թուքերի ուղիղ հրահանգները՝ Արցախի վաճառքից ստացած փողերը մարսելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել