Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։15-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղուց դեպի Եղվարդի խճուղի ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, երկաթե էլեկտրասյանը, բետոնե եզրաքարին, մի պտույտ շրջվել և հայտնվել մասամբ երթևեկելի հատվածում, մասամբ՝ կանաչ գազոնում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևանի քաղաքի առաջին գնդի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: