5 տարի առաջ այս օրը զոհվեց որդիս, մինուճարս։ Անմահացավ առանց վարանելու, այդպես էլ չնահանջելով, չփախչելով, ետ քայլ չանելով, որովհետև նահանջի տեղ չկար, ետևում Արցախն էր։
Մեր էրեխեքի կյանքի գնով պահածը շներին բաժին հասավ, շները նվիրեցին շներին, մենք մնացինք մեր ցավի հետ միայնակ։
Եվ ամեն անգամ այս օրը գալիս է, կարծես վերքիս նորից աղ են լցնում։ Լռություն ու դատարկություն է շուրջս։
Մեր զավակների արյան ու կյանքի գնով պահած հողը թղթապանակի պես հանձնում-ընդունում արեցին, իսկ մենք մնացինք սառը շիրիմաքարեր համբուրելու ու անպատասխան հարցերի հետ։ Ոչ մի մխիթարանք չկա ՀԱՅ մոր համար։ Ով համակերպվել է այս անարդարությանը կամ հայ չի, կամ էլ նորմալ մայր չի եղել։
Դավիթիս անունն ապրում է, ես ապրում եմ նրա վրեժի ծարավով ու նրա արյամբ սրբացած հողն է իմ երդումը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/LidaArushanyan/posts/pfbid02ft4bgJyjkWaycDU1sWiAeLo4AH7U4FAXJNmAHsVFsk8WyRCPynchjm1ogXxmC3sfl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



