Կինոբիզնեսը գողացվել է Միացյալ Նահանգներից այլ երկրների կողմից, ինչպես քաղցրավենիքը երեխայից։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կալիֆոռնիան՝ իր թույլ և անգործունակ նահանգապետով, հատկապես ծանր հարված է ստացել։ Այսպիսով, այս երկարատև խնդիրը լուծելու համար ես 100 տոկոս մաքսատուրք կսահմանեմ Միացյալ Նահանգներից դուրս արտադրված բոլոր ֆիլմերի համար»,-ասել է Թրամփը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



