Ես հրաշալի հեռախոսազրույց ունեցա Ղազախստանի հարգարժան նախագահ Կասիմ-Ժոմարտ Քեմելուլու Տոկաևի հետ։ Սոցիալական ցանցերում զրույցի մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք ստորագրել ենք պատմության մեջ ամենախոշոր գործարքը՝ ամերիկյան լոկոմոտիվների և երկաթուղային սարքավորումների գնման համար, որի արժեքը 4 միլիարդ դոլար է։ Մենք պետք է աջակցենք ամերիկյան երկաթուղային արդյունաբերությանը, որը տարիներ շարունակ ենթարկվել է կեղծ-բնապահպանների հարձակմանը։ Շնորհավորում եմ նախագահ Տոկաևին հրաշալի գնման առիթով։ Այս երկիրը և ամբողջ աշխարհը կառուցված են հուսալի և գեղեցիկ երկաթուղիների վրա»,- գրել է Թրամփը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել