Tert.am-ը գրում է.

Շանհայի համագործակցության կազմակերպությունը չի ձգձգում Հայաստանի և Ադրբեջանի՝ կազմակերպությանն անդամակցության հարցը, այդ որոշումը կոնսենսուս է պահանջում։ Այս մասին ՏԱՍՍ -ին տված հարցազրույցում նշել է կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը։ 

«Նոր անդամ-պետությունների ընդունման ընթացակարգը հստակ սահմանված է և մեկ անգամ չէ, որ անցել է ամրության քննությունը։ Ընդունման որոշումը կայացվում է կոնսենսուսով։ ՇՀԿ պատմության ընթացքում ոչ մի դիմում չի մերժվել։ Յուրաքանչյուր դիմում ուշադիր և մանրակրկիտ կերպով վերանայվում է անհատական հիմունքներով։ Կողքից կարող է տպավորություն ստեղծվել, որ գործընթացը ձգձգվում է, սակայն դա այդպես չէ»,- նշել է Ալիմովը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել