Tert.am-ը գրում է.
Քաղաքական աշունը կարծես թե թեժանում է։ Հայաստանում այսօր գրեթե ամեն օր որևէ կուսակցություն համագումար է անում կամ «հանրահավաք», նոր ձևավորումներ են անոնսավորվում, շարժումները փորձում են կուսակցություն դառնալ։ Բոլորը խոսում են տնտեսության մասին։ Մեկը խոստանում է այս կամ այն հարկը իջեցնել, մյուսը՝ նպաստ ավելացնել, երրորդը՝ փոքր ծրագրերով «զարթնեցնել» գյուղատնտեսությունը կամ արդյունաբերությունը։ Այս մասին գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
«Սակայն իրականությունը շատ ավելի բարդ է։ Տնտեսության մասին պետք է խոսել ոչ թե պատեհապաշտական միկրոխոստումներով, այլ մակրո գաղափարախոսությամբ, հայեցակարգային մոտեցումներով և խորքային բարեփոխումների ռազմավարությամբ։
Եթե պետությունը չունի նոր տնտեսական մոդելի տեսլական, եթե չկան համակարգային լուծումներ՝ արտահանելի տնտեսության, արտադրողականության, հարկաբյուջետային նոր մշակույթի կամ ինստիտուցիոնալ վստահության շուրջ, ապա յուրաքանչյուր «մինի ծրագիր» դատապարտված է մնալու միայն լոզունգ։
Պատեհապաշտական խոստումներով ոչ միայն արժեզրկվում է տնտեսական խոսույթը, այլև ձևավորվում են հանրային անիմաստ սպասումներ, որոնք հետո անխուսափելիորեն վերածվում են հիասթափության։ Իսկ իրական քաղաքական ուժի պարտականությունն է ոչ թե հաճոյանալ ականջին, այլ՝ ծրագրել փոփոխություն համակարգի մակարդակում։ Նախևառաջ անհրաժեշտ է մակրոմակարդակում կատարել համակարգային ախտորոշում, իսկ ապա ներկայացնել հանրությանը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարական տեսլականներ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



