Բռնի տեղահանումից հետո հարց ենք բարձրացրել վերջին ագրեսիայի հետևանքով զոհված և Արցախում հուղարկավորված մեր 66 քաղաքացիների աճյուններն արտաշիրիմելու, ՀՀ տեղափոխելու և «Եռաբլուրում» վերահուղարկավորելու վերաբերյալ, լրագրողներին ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Հարցը բարձրացրել ենք Հայաստանի իշխանությունների, այդ թվում՝ Ադրբեջանի ներկայացուցիչների մոտ։ Ստացել ենք նախնական համաձայնություն, ցավոք, մինչ օրս այդ գործընթացը տեղի չի ունեցել։ Այդ համաձայնությունը կայացվել է Հայաստան տեղափոխվելուց ամիսներ հետո»,-ասաց Սամվել Շահրամանյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



