«Սա քաղաքական պատվեր է, որի արմատները հասնում են մինչև 2018 թվական։ Իմ կյանքի մեծագույն սխալը գործեցի՝ ողջունելով Նիկոլ Փաշինյանին, ով կատարեց հեղաշրջում։ Բայց երբ հայտարարեց, որ վարչապետ է ուզում դառնալ, հետ կանգնեցի ու այդ օրվանից է սկսվում այս իշխանության մոտեցման փոփոխությունը իմ նկատմամբ»,- դատարանում իր պաշտպանական ճառի ժամանակ ասաց Միքայել Սրբազանը։

«Հույս ունեին, որ ոչ միայն «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը պետք է հեղինակեմ, այլ նաև միանամ իրենց։ Եղավ հակառակը և այդ ժամանակվանից սկսած դարձա այս իշխանության աչքի փուշը»,- պատմեց Միքայել Սրբազանը՝ նշելով, որ իշխանության հանդեպ քննադատությունը սրվել է հատկապես պատերազմից հետո, թեպետ պատերազմի օրերին պետության կողքին է եղել։

«Երբ գերագույն գլխավոր հրամատար իրեն կարգող անձը հարբած վիճակում ասաց՝ ո՞վ է կասկածում իր կարողությունների վրա, լրագրողներն անընդհատ փորձում էին իմ կարծիքն իմանալ։ Եվ ասել եմ՝ պետք է ռազմական հեղաշրջում անել։ Առ այսօր ասում եմ՝ այդ մարդը սպառնալիք է այս երկրին, որը պետք է վնասազերծվի»,- ասաց Սրբազանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել