Նիկոլի ուղերձը տվյալ դեպքում առավելապես պետք է ընկալել ոչ թե որպես սոցիալ-տնտեսական օբյեկտիվ գնահատական, այլ առավելապես որպես քաղաքական մեսիջ՝մեկն այն ուղերձներից, որ 2018-ից ի վեր անընդհատ հղվում է հանրությանը՝ առաջ բերելով նորանոր հարցեր:
Պնդումը, թե սոցիալական օգնությունը չի բարելավում մարդկանց կյանքը, երբեմն էլ վատացնում է, բավական վիճելի է. եթե օգնությունը ճիշտ է թիրախավորվում և զուգակցվում է աշխատատեղերի ստեղծման ծրագրերով, այն կարող է լինել աղքատության հաղթահարման կարևոր գործիք։ Երբ երկրի ղեկավարը հայտարարում է, որ սոցիալական քաղաքականությունը փաստացի չի աշխատում, դա նշանակում է, որ գործող կառավարությունը չի կարողացել մշակել արդյունավետ մոդել։ Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչու՞ այս տարիների ընթացքում այդպես էլ չստեղծվեց այնպիսի համակարգ, որը կլուծեր,այլ ոչ թե կբարդացներ խնդիրը,ինչպես պնդել է Նիկոլը:
Ինչ վերաբերում է լուծումներին, որոնց մասին Նիկոլը հարցադրում է աատարել, ապա դրանք հստակ են՝ տնտեսական աճի հավասարաչափ բաշխում,տարածքային անհավասարությունների կրճատում,կրթության և առողջապահության հասանելիության բարձրացում, փոքր և միջին բիզնեսի խթանում:
Այսպսիով՝ նիկոլի հայտարարությունը պետք է ընկալել նախևառաջ որպես այն իրականությունից փախուստ, որը ՔՊ-ն է ստեղծել իր ոչ արդյունավետ քաղաքականությամբ: Սա մոտավորապես նման է Արցախի կորստի մասին Նիկոլի այն հայտարարւթյուններին, որոնց օգնությամբ նա աղետի պատախսանատվորւթյունը հաճախ գցում է մե՛րթ ընդդիմության, մե՛րթ ռուսների, մե՛րթ էլ ողջ հայ ժողովրդի վրա՝ ինքն իրեն «ջրից չոր դուրս բերելու» համար:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4615
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



