Armenpress.am-ը գրում է.
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 10-ին հավանություն է տվել 2026 թ․ ֆինանսական տարվա ռազմական ծախսերին, որոնք կազմել են շուրջ 900 մլրդ ԱՄՆ դոլար։
Փաստաթղթին հավանություն է տվել 231 օրենսդիր, 196-ը քվեարկել է դեմ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, փաստաթուղթը ներառում է կետ, որը նախատեսում է 400 միլիոն դոլարի ռազմական օգնության հատկացում Ուկրաինային, որը կտրամադրվի Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (Ukraine Security Assistance Initiative, USAI) շրջանակում: Մասնավորապես, նախատեսվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից պայմանագրերի կնքում արտադրողների հետ:
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը քննարկում է այդ օրինագծի իր տարբերակը։ Այն ընդունելուց հետո վերջնական փաստաթուղթը կմշակվի հատուկ հանձնաժողովում ու կուղարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը:



