Կատարում ԱՄՆ դեսպանատունը տեղեկություններ է ստացել Դոհայի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին և իր երկրի այն քաղաքացիներին, որոնք այժմ Դոհայում են, հորդորել է պատսպարվել ապահով վայրերում՝ խուսափելով հարվածներից։

«Մենք հաղորդագրություններ ենք ստացել Դոհայի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին: ԱՄՆ դեսպանատունը ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանել իր օբյեկտների համար: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում ինքնամեկուսանալ և հետևել սոցիալական ցանցերում թարմացումներին», – ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոհայի ուղղությամբ Իսրայելի հարվածի հետևանքով սպանվել են Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Խալիլ ալ-Հայան և ղեկավարության ևս երեք անդամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել