Պատասխանելով հարցին՝ Պորտուգալիայի հետ խաղում կրած խոշոր հաշվով պարտությունից հետո արդյոք չպե՞տք է լինեն հրաժարականներ՝ Աննայի ախպեր «Ասկյար Հրաչիկը» ասել է՝ առանձնապես հետաքրքված չէ ֆուտբոլով, իսկ վերջին խաղը դիտել է զուտ այն պատճառով, որ Հայաստանի հավաքականն է խաղալիս եղել, իսկ գնահատականներ չի տա:

Ցանկացած նորմալ երկրում անընդմեջ պատրություններից հետո պետք է լինեին հետևանքներ: Հայաստանում ֆուտբոլի զարգացման համար այսօր թիվ մեկ պատասխանատուն նիկոլիստ Մելիքբեկյան Արմենն է. առաջին անգամ ընտրվել է իր ներկայիս պաշտոնում 2019 թ. դեկտեմբերի 23-ին, 2023-ին վերընտրվել է, իսկ 2025 թ. ապրիլի 3-ին դարձել է նաև ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամ: Այսինքն՝ բացի այն, որ տապալել է ֆոտբոլը, դեռ մի բան էլ կարիերային աճ է գրանցել: Սա նորմա՞լ է:

Լիովին. Նիկոլն Արմենին ՀՖՖ ղեկավարի պաշտոնում հենց այնպես չի նշանակել. ոլորտը քանդելու, ազգին ստորացնելու համար է պաշտոնի տեր սարքել, իսկ նա էլ իր գործառույթը փայլուն կատարել է: Հանեն որ ի՞նչ լինի, որ լավի՞ն բերեն, որ ֆուտբոլը հառնի՞: Հառելու իմաստը ո՞րն է, եթե ասենք Հակոբյան Հրաչիկն այդ սպորտաձևի հանդեպ լրիվ անտարբեր է:

Այնպես որ՝ Հայաստանը 2050 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթող դարձնելու վերաբերյալ խոստումներ շռայլած Նիկոլը դեռ պետք է Մելիքբեկյան Արմենին մաղարիչ անի. արվում է ամեն ինչ, որ Հայաստանը չեմպիոն չլինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել