Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ հանցանք կատարած անձը հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Կարեն Կ․-ն, իսկ տուժածը Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Արթուր Հ․-ն է, ով «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդ է և պատվեր է ունեցել Աբովյան քաղաքի հասցեներից մեկը, որտեղից էլ զենքի սպառնալիքի միջոցով գողացվել է նրա Hongqi մակնիշի ավտոմեքենան։
Կոտայքի քրեական ոստիկանները ու պարեկները Կարեն Կ․-ին ավազակություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Երևան-Սևան մայրուղու «Չայնիի ոլորանների» Ջրաբերի գազալցակայանի մոտից ձերբակալել և տեղափոխել են Կոտայքի մարզային քրեական վարչություն։
Քրեական ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են նաև գողացված ավտոմեքենան և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Նյութի աղբյուր՝ http://https//shamshyan.com/hy/article/2025/08/17/1289289
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



