Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ օգոստոսի 16-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական և Մարաշի բաժիններում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցի փողոցի շենքերից մեկի բակի ավտոտնակում դի կա:
 
Shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է քաղաքացու մահը: 
 
Տեղում պարզվել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Ալեն Ս.-ն էր: 
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:  

Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն թե դժբախտ պատահար, պարզվում է, քանի որ իրավապահները այդ 3 վարկածների ուղղությամբ են աշխատում: 
 
Հնարավոր է, որ կա՛մ կրակելով սպանել են, կա՛մ ինքնասպան է եղել, կա՛մ էլ դիակի մոտ հայտնաբերված ինքնաձիգն անզգուշաբար փորձարկել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: 
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել