Վարչապետի պաշտոնը բացահայտ չարաշահող ՔՊ կուսակցության ղեկավարն իր սադրիչ քայլերով, թշնամանքով լի բառապաշարով ակնհայտորեն բախում է հրահրում։ Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Անկասկած է, որ նա է կրում այդ անօրինական, եկեղեցահալած ու հակաքրիստոնեական արարքների և դրանց հետանքների համար պատասխանատվությունը:

Ու քանի որ միայնակ չի կարողանա իրականացնել իր ապօրինի մտադրությունները, հավաքագրում է «համախոհներ» և հետո նրանց վրա էլ գցելու է մեղքն ու պատասխանատվությունը: Նրա հետ ամեն ինչ պարզ է:

Այս ամենը պետք է գիտակցեն իրավապահ ու պետական մյուս մարմինները` նրա անօրինական արարքների մասնակիցը չդառնալու համար: Առաջնահերթ, այս մարմիններին է նա փորձելու օգտագործել իր անօրինական մտադրությունների իրագործման համար»,-գրել է Թաթոյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել