Կաթը թանկանում է նաև ԵՄ երկրներումMamul.am-ը գրում է.

Համաշխարհային շուկայում անարատ կաթի առաջարկի մեծացումը չի նվազեցրել դրա արժեքը: ԵՄ 15 երկրներում, ըստ «Եվրոստատ»-ի հրապարակած տվյալների, կովի կաթի արտադրության ծավալները 2009-2012թթ աճել են 3,7%-ով՝ 2009թ. 115,5 մլն տ-ից 2012թ. հասնելով 119,7 մլն տ-ի:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության (FAO) պաշտոնական տեղեկատվության համաձայն` ընթացիկ տարվա հունիսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, սննդամթերքի համաշխարհային գների ինդեքսի աճը կազմել է 4,8%, իսկ միայն կաթնամթերքի գների աճը` 37,8%: Եվ սա այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում մսի համաշխարհային գնաճը կազմել է ընդամենը 2,5%, հացահատիկը՝ 6,3%, իսկ շաքարավազի գները նվազել են 16,5 %-ով:

Միջազգային շուկայում կտրուկ բարձրացել են չոր կաթի գները. նախորդ տարվա համեմատ այս տարի դրանց գները բարձրացել են 50-60%-ով: 2011թ. սկսած՝ կարագի գինը բարձրացել է ավելի քան 40%-ով, ընդ որում 20%-ով՝ վերջին ամիսների ընթացքում:

Միջազգային շուկայում դիտարկվող գնաճն ազդել է նաև ԱՊՀ երկրների մասնավորապես` Ռուսաստանի կաթնամթերքի գնաճի միտումների վրա: Պատրաստի արտադրանքի գներն ապրիլի 1-ից արդեն թանկացել են, իսկ կաթ վերամշակող ընկերությունները, արտադրողներից չստանալով էժան կաթ, իշխանություններին ծանուցել են աշնանը դրանց գների նախատեսվող բարձրացման մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել