Ստամբուլի ֆոնդային բորսայում BIST 100 ինդեքսն առուվաճառքի բացման ժամանակ նվազել է 6,87%-ով՝ հասնելով 10060 կետի։ Ահա թե ինչպես է շուկան արձագանքել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, երկրի նախագահի գլխավոր մրցակից Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման մասին լուրերին։

Սկզբում բորսայի ղեկավարությունը կասեցրել է բոլոր տեսակի առուվաճառքը, իսկ դրա վերսկսումից հետո ինդեքսը 4,6%-ով ցածր է եղել երեքշաբթի՝ մարտի 18-ի առևտրային նստաշրջանի փակման մակարդակից։

Ֆոնդային շուկայի հետ մեկտեղ անկում է գրանցել նաև թուրքական լիրան։ Դրա փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է 5%-ով։ 10-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է 175 բազիսային կետով՝ հասնելով 29,94%-ի։

Հիշեցնենք, որ Ստամբուլում իրավապահները լայնածավալ գործողություն են սկսել, ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ձերբակալելու օրդեր Է տրվել։

«Ստամբուլի մայրաքաղաքի քաղաքապետարանում լայնածավալ կոռուպցիոն գործողություն է սկսվել։

Գործողության շրջանակում քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և մամուլի հետ կապերի գծով նրա խորհրդական Մուրադ Օնգունի ձերբակալության օրդեր է տրվել»,- ասվում է հրապարակման մեջ։

Ստամբուլի համալսարանը երկուշաբթի որոշում է կայացրել չեղյալ համարել Իմամօղլուի դիպլոմը երկրի գլխավոր դատախազության համապատասխան հարցումից հետո, ինչը խոչընդոտում է նրա առաջադրումը երկրի նախագահի պաշտոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել