Տաքսիստների տուգանքները համաներելու հնարավոր մտադրության մասին ստատուս գրած Նիկոլը դրանից առաջ նույն ֆորմատով ակնարկել էր, որ մտադիր են «հատուկ հոգացությամբ» վերաբերվել թոշակառուներին. նրանցից ցանկանում է «սոցիալական բիզնեսմեններ» դուրս բերել: «Վերջերս Գերմանիայում առիթ ունեցանք նախաճաշել մի սրճարանում, որտեղ աշխատողների մեծ մասը թոշակառուներ են: Ի՞նչ կլինի Հայաստանի թոշակառուների արձագանքը, եթե Կառավարությունը նման ծրագրեր նախաձեռնի թոշակառուների կողմից սոցիալական բիզնես նախաձեռնություններին աջակցելու համար»,-հարցրել է Նիկոլը մի թոշակառուի՝ ստանալով դրական պատասխան:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե Նիկոլի իդեան մարդասիրական է կամ առաջադիմական, սակայն իրականում այն ոչ միայն ծաղրական է՝ հաշվի առնելով հայաստանյան իրականությունը, այլև՝ շատ վտանգավոր. բացառված չէ, որ Նիկոլը նմանատիպ նոու-հաուների օգնությամբ փորձի եթե ոչ մարդկանց առհասարակ թոշակներից զրկել՝ կոչ անելով աշխատել, ապա առնվազը թոշակների բարձրացման հարցը փակել՝ ասելով, թե եթե ուզում եք ավելի մեծ եկամուտ ստանալ, ուրեմն աշխատեք ասենք մի ինչ-որ փաբում մատուցող կամ, եթե լավ ֆիգուրա ունեք, ասենք «Շիշ բռնող» ստրիպկլուբներից մեկոմ որպես պարուհի, տղամադիկ էլ կարող են «ախռանիկ» դառնալ, որ մեծահասակ պարուհիներին ոչ ոք չնեղի:

Նիկոլը հայ հանրությանը սարքել է առնետ. սոցիալական փորձարկումներ են մտադիր իրագործել, ու դեռ հայտնի չէ, թե նրա տերերի ֆանտազիան որտեղ կարող է հասնել: Սա շատ վտանգավոր տենդենց է, որի առաջը պե՛տք է առնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել