ՄԱԿ-ը դադարեցրել է բոլոր ուղեւորությունները Եմենի՝ հութիների կողմից պահվող շրջաններ այն բանից հետո, երբ Եմենի հութիները բռնել են իր 7 աշխատակիցներին, տեղեկացրել է Euronews-ը։

Ավելի վաղ հութիները բռնել էին ՄԱԿ աշխատակիցների, նաեւ Սանայում ԱՄՆ դեսպանատան եւ օգնության խմբերի հետ կապված անձանց։

«Երեկ իշխանությունները դե-ֆակտո Սանայում բռնել են ՄԱԿ եւս մեկ աշխատակցի, որն աշխատում է նրանց վերահսկողության տակ գտնվող շրջաններում,- նշվել է ՄԱԿ հայտարարությունում։- Բոլոր աշխատակիցների անվտանգությունը եւ պաշտպանությունն ապահովելու համար ՄԱԿ-ը դադարեցրել է իր պաշտոնական տեղակայումը դե-ֆակտո իշխանությունների վերահսկողության տակ գտնվող շրջաններում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել