Նիկոլի պոդքաստում Աննան հայտարարել է, թե իրեն դուր է գալիս ընդդիմության ագրեսիվ քննադատությունը՝ կապված համընդհանուր հայտարարագրման համակարգի կամ տրանսպորտի գների թանկացման հետ, քանի որ դա առաջընթացի արդյունք է:

«Առաջաընթաց»-ի տակ Աննան ի՞նչ նկատի ունի, ժողովրդի գլխին սարքե՞լը, դա՞ է նրա «վիբրատորը»: Կարծես թե իրական առաջընթաց Հայաստանը չի ապրում, «Սայլը տեղից չի շարժվում»: Միակ առաջընթացը ժողովրդին «քերելու» սիստեմի կատարելագործման հարցում է արձանագրվել այսքան ժամանակ, իսկ եթե դա ուրախություն ու հրճվանք է պատճառոմ Աննային, ապա նա ուղղակի թաքնված սադիստ է:

Իրականում Աննայի նյարդերի վրա ամենաշատը հենց իր ու Նիկոլի հասցեին հնչող օբյեկտիվ քննադատություններն են ազդում, քանի որ ո՛չ ինքը, ո՛չ էլ զուգընկերը չեն կարողանում դրանց հակաճառել ու հակառակն ապացուցել: Օրինակ՝ պարզ չէ, թե ում էին պետք ասենք «MAN» ավտոբուսները, եթե դրանք պետք է որպես պատրվակ օգտագործվեին՝ տրանսպորտային համակարգը պարալիզացնելու: Կամ ո՞րն է հայտարարագրման նոր համակարգի ներդրման իմաստը, որից օգտվել չի կարողանում նույնիսկ Նիկոլը, ՔՊ-ականներն էլ տրտնջում են ու հասկացնում, որ դա իրենց սրտովն էլ չէ, իրենք էլ են կասկածում՝ արժե՞, արդյոք, բարդացնել մարդկանց կյանքը:

Աննային չի հետաքրքրում՝ ով ինչ է կարծում կամ ուզում: Վզին դրել են, ինքն էլ «քերում է»՝ չդնելով միջոցների մեջ խտրականություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել