Հակոբյան Աննան, հայտարարելով, որ զուտ բազմազբաղ լինելու ու խիտ գրաֆիկ ունենալու պատճառով չի կարող հրաժարվել իր «պադավատից», առաջ է բերում մի շատ լեգիտիմ հարց՝ ինչո՞ւ պետք է անպայման օգտվել 150000 դոլարանոց «պադավատից», չէ՞ր կարելի ավելի մատչելի, բայց ոչ պակաս հարմար տարբերակ ընտրել:

Չէր կարելի, քանի որ Աննան թանկարժեք «պադավատի» միջոցով ինքնահաստատման խնդիր է լուծում.Ղռերում անցկացրած կյանքի հատվածը նրան սովորեցրել է ոչինչ սեփական անձի համար չխնայել, իսկ եթե հնարավոր է, անել ամեն ինչ, որ չուզողները կանաչեն նախանձից ու «տրաքեն»: Աննան հիմա իբր «տրաքացնում է» չուզողներին՝ չհասկանալով, սակայն, որ հենց իր տակ է տեղադրված դանդաղ գործողության ռումբը. աղքատ հասարակութամբ երկրում սեփական անձը «լազել» շքեղություններով, իսկ հետո հույս ունենալ, թե հասարակությունը կշարունակի աջակցել, առնվազը տխմարություն է:

Բայց Աննան թքած ունի հասարակության կարծիքի վրա, քանի որ շատ լավ հասկնաում է, որ հասարակության շնորհիվ չէ բնավ, որ ինքն ու Նիկոլը դեռ մնում են աթոռի վրա. դրսի տերերն են պահում, որ մինչև վերջ ավարտին հասցնեն Հայաստանի մասով նախապես գծագրած պլանը, իսկ Աննան ընդամենը «կայֆավատ» է լինում այնքան, մինչև որ գա Հայաստանից թռնելու ժամը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել