ՔՊ-ական բառիգ Հովհաննիսյան Արթուրը, ՀՅԴ-ին մեղադրելով Արցախը հանձնելու համար, միաժամանակ թիրախավոել է երրորդ նախագահ Սարգսյանին՝ ցինիկաբար հայտարարելով, թե Սարգսյանն ամեն բան արել է՝ Ադրբեջանին 7 շրջանները վերադրձնելու համար, իսկ որպես սեփական պնդումների ապացույց վկայակոչել է Աղդամի մասին երրորդ նախագահի արած հայտնի հայտարարությունը:

Պրահայում Արցախը որպես Ադրբեջան ճանաչած իշխանության ներկայացուցիչը հերթական անգամ փորձել է այլասերել հայ հանրության գիտակցությունն ու իրականության ընկալումը: Չգիտես՝ արժե՞, առհասարակ, մեկնաբանել այս «կազյոլի» դուրս տվածը, թե՞ ավելի ճիշտ կլիներ մատնել անտարբերության:

Բառիգը Սերժ Սարգսյանին մեղադրում է պոպուլիստ չլինելու համար, փաստորեն: Սարգսյանը, լինելով փորձված ու պրագմատիկ գործիչ, այո՛, ոչմիթիզական չի եղել, եղել է փոխզիջման կողմնակից: Նրա այդ դիրքորոշումն է, որ հնարավորություն էր տվել Հայաստանին պահել Արցախն անկախ պետության կարգավիճակում, բացառել պատերազմը: «Արցախը Հայաստան է և վերջ» չասելով՝ Սարգսյանն Արցախը Հայաստան էր դարձրել, մինչդեռ Հակոբյան Աննայի անլվա մարդը, Ստեփանակերտում անիմաստ դուրս տալով, Հայաստանը դարձնում է «Արևմտյան Ադրբեջան»: Թե՞ Սիմոնյան Ալենի՝ նռան ֆոնին արած լուսանկարն օգնեց Արցախը պահել հայկական…

Թող մի քիչ էլ վայրահաչեն ՔՊ-ական ճիվաղները, տլպան, բայց հեռու չէ այն ժամանակը, երբ դատարանի առաջ կկանգնեն բառիգները՝ պատասխանատվության ենթարկվելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել