
Ռուսաստանցի հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի մեքենայում հայտնաբերվել է կնոջ դի՝ կտրող-ծակող առարկայով պատճառված վնասվածքներով, հայտնում է News.ru-ն:
Մեքենան, որում հայտնաբերվել է դին, կայանված է եղել Մոսկվայի Կուտուզովսկի պողոտայի տներից մեկի բակում։
Սպանության համար կասկածվողը չի էլ փորձել փախչել դեպքի վայրից և մոտ երեք ժամ դիակի հետ նստել է մեքենայում, հայտնում է 112 թելեգրամյան ալիքը։ Աղբյուրի տվյալներով՝ կասկածյալը Թաթարստանից 30-ամյա գործազուրկ Ալբերտ Աբդուլինն է։
Պարզվում է, որ տղամարդը նախկինում դատապարտված է եղել սպանության, գողության, սպառնալիքների, բռնաբարության և մարմնական վնասվածք պատճառելու համար։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության հոդվածով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել