Փորձելով համոզել, թե ինքն իբր աշխատավարձով ամիսը մի կերպ յոլա տանող շարքային հայուհի է՝ «լևի» միլիարդներ չուենցող, Հակոբյան Աննան հայտարարել է, թե եթե մարդիկ ուշադիր հետևեն իրենց կենցաղին ու օրվա բազմազբաղ գրաֆիկին, ապա կհամոզվեն, որ բացի պաշտոնական հանդիպումներ անցկացնելուց ու սոցցանցային էջերը վարելուց այլ բանի համար իրենց ուղղակի ժամանակ չի մնում, հետևաբար, ըստ Աննայի, իրենց մասին տարածվող տեղեկությունները հորինածին են՝ իրականակության հետ ոչ մի կապ չունեցող:

Աննայի ուղեղը չափից դուրս պրիմիտիվ է. կարծել, թե ստատուսներ գրելով կամ այստեղ-այնտեղ զբոսնելով հնարավոր կլինի շղարշել սեփական կյանքի ու կենցաղի իրական բովանդակությունը, կարող է միայն «դուռչկա» մեկը: Ո՞վ չի հասկանում, որ ասենք օֆշորներում միլիարդներ թաքցնելը կամ զարգացած երկրներում անհամար քանակությամբ անշարժ գույք ու բիզնես ձեռք բերելը այլ մարդկանց միջոցով է արվում, Աննան ստիպված չի լինում ամեն մի գործարքի համար օրումեջ մեկնել համապատասխան վայր կամ ասենք անձամբ բրոկեր վարձել՝ Արևմտյան երկրներում ապարանքներ ձեռք բերելու համար: Դրանով զբաղվող վստահելի մարդիկ կան: Աննան կարող է տարին մեկ-երկուանգամ դուսր գալ վոյի ու անհրաժեշտ հարցերը լուծել, իսկ հանրությանը բոլորովին այլ բան ներկայացնել՝ պաշտոնական լրահոսի մեջ տեղավորվող:

Մյուս կողմից՝ եթե Աննային թվում է, թե ներկայումս հայ հանրությանը հուզող թիվ մեկ հարցն իր բիզնեսներն են կամ դղյակները, ապա նա չարաչար սխալվում է. մարդիկ գոյութենական վտանգի առաջ են ու ուզում են հասկանալ՝ ինչ կարելի է անել՝ վերահաս աղետը կանխելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել